Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Շիտակ խոսելու ժամանակը եկել է

Շիտակ խոսելու ժամանակը եկել է
30.04.2024 | 08:15

Ես մեկ անգամ չի, որ գրել եմ՝ հակառուսականությունը նաև մոբիլիզացնելու է նիկոլին ու նրան ընդդիմադիրներին «ինքնիշխանության» շարժումների ներքո:

Դրա հիմքը ու հենքը վաղուց են ստեղծել, քանի որ գրագետ են աշխատում, նախապատրաստվում են, իսկ ռուսները մտածում են ռեալ պոլիտիկ՝ միևնույն է, հետ եք գալու մեզ մոտ ու ձեր իսկ ընտրությամբ. մեզ համար կարևոր չի՝ ինչ դիրքով եք հետ գալու, քանի որ մրցունակ պետություն ունակ չեղաք ստեղծել, կդառնաք Ուկրաինա, ափսոս եք, բայց ձեր ընտրությունն է և ՀՀ-ի ու Արցախի այն էլիտայի, որն այս ընթացքում դարձավ դոլարային միլիոնա-միլիարդատեր:

«Նիկոլը անասուն ա, բայց ՌԴ-ի դեմ է» կոնցեպտը շատ շուտով, ես կասեի՝ արդեն իրականության մեջ խժռում ու ոչնչացնում է մեզ. կարծում եմ, շուտով դա առանձին ու կոնկրետ դրսևորումներ կստանա, ու ամեն մեկն իր ճակատով՝ սորոսական, ՔՊ-ական, ազգայնական, պաթոսապոպուլիստական, պրագմատիկ և այլ թևերով կինքնադրսևորվեն, որոշները շրջահայաց կլռեն՝ կապիտալ տեղափոխելով այլ երկիր:

Մեր ու ձեր խնդիրը ռուսամետ կամ հակառուս լինելը չէ, այլ այն, որ դուք չհասկացաք՝ փոքր պետությունները կենսապահովման ու գոյության խնդիր ունեն և ուժեղների խաղում պետք է կարողանան որոշակի խելամիտ բալանս ապահովել:

Հայամետությունը հենց ճիշտ բալանս ստեղծելն է սեփական գոյության համար: ՀՀ-ն ֆիգուրանտ չէ, որ օրակարգ թելադրի, բավ է էդ խեղճ հային կերակրեք էդ պաթոսով:

Ու եթե այդ փոքր պետությունների էլիտաները ձախողել են երկիրը (ՀՀ էլիտան՝ մինչև 2018-ը, մի զարմացեք դիտարկումից,, այո, ինչ կա՝ կա, էդ է), ապա հետո վարձահատույց են լինելու ամենակարևորով, քանի որ դրան մասնակից է եղել նաև պասիվ կարգավիճակ որդեգրած ժողովուրդը՝ ընտրությունների ու մնացյալի ժամանակ:

Ու դրա համար են նիկոլները բերվում իշխանության, որ աշխարհաքաղաքական ռասկլադներում հանձնեն այն, ինչ չեն կարող հանձնել ոչ լեգիտիմ իշխանությունները, քանի որ նաև անվտանգության սպառնալիքներ ունեն՞

Կարծում եմ, շիտակ խոսելու ժամանակը եկել է, թե ինչու էսպես ստացվեց: Եթե չծուլանամ, մի վիդեոշարք կսկսեմ էս թեմայով, «Ինչու այսպես ստացվեցՙ ու որն է լուծումը»;

Ես ուզում էի դասախոս-հետազոտող լինել, հետազոտել իմ ուսանողների հետ ՀՀ-ի և Արցախի զարգացման խնդիրները, կիրառական լուծումներ գտնել, մինչդեռ հիմա ստիպված եմ ՀՀ-ի գոյության հարցերը քննարկել:

Էս է. ու մի բան չմոռանանք, «որքան մեզ համար դժվար, էնքան լավ» (գեներալ Մանվել):

Ալեն Ղևոնդյան

Ք.գ.թ., դոցենտ

Դիտվել է՝ 2287

Մեկնաբանություններ